Վրաստանի նախագահը ժամանել Է Աջարիա: Պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել Է սեպտեմբերի 20-21-ին տեղացած սաստիկ անձրեւների հետեւանքով տուժած տարածաշրջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Պետության ղեկավարը տեղում կծանոթանա ստեղծված իրադրությանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 20-ի գիշերը տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Բաթումում հեղեղվել են փողոցները եւ բնակելի շենքերի նկուղները: Ներկայում իրադրությունը կայունացել Է, թեեւ համապատասխան ծառայությունները շարունակում են ջուրն արտամղել շենքերի նկուղներից:
Անձրեւն ակտիվացրել Է սողանքային երեւույթները Խելվաչաուրի եւ Քոբուլեթի մունիցիպալիտետներում: Տարածաշրջանում շարունակվում են վերականգնման ու մաքրման աշխատանքները: Հատուկ հանձնաժողովը հաշվում Է տարերքի պատճառած վնասը: