Վերջին մի քանի օրերին Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ տեղացած հաճախակի եւ հորդառատ անձրեւները նպաստավոր պայմաններ են ստեղծել գյուղատնտեսության ոլորտում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, տեւական չորային եղանակներից հետո մարզում տեղացած տեղումները նպաստա վոր են եղել ինչպես հողագործության, այնպես էլ' անասնապահության բնագավառների համար:
Անձրեւներն առավելապես խթանել են աշնանացան ցորենի ցանքը' փափկեցնելով երաշտի հետեւանքով կապված վարելահողերը եւ նպաստավոր պայմաններ ստեղծելով վարի ու ցանքի աշխատանքների համար:
Սեպտեմբերի 22-ի դրությամբ' մարզում արդեն կատարվել է ավելի քան 7 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք, եւ այն այժմ ընթանում է ամբողջ թափով: Տեւական երաշտը դժվարին վիճակ էր ստեղծել նաեւ անասնապահոթւյան համար' չորացնելով արոտները եւ խաթարելով դրանց վերականգնումը, ինչի արդյունքում նկատելիորեն ընկել էր անասունների մթերատվությունը: Գրանցված տեղումներից հետո չորացած արոտներն արդեն սկսվում են աստիճանաբար վերականգնվել:
Խոսրով Խլղաթյան