Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Անկարայում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության դեմ Միացյալ Նահնագների գլխավորած կոալիցիայի կողմից սկսված հարձակումները կարող են ահաբեկչության պատճառ դառնալ Թուրքիայում:

 

Ընդ որում, դեսպանության համոզմամբ' թիրախում հատկապես լինելու են ամերիկացիները կամ ամերիկյան կազմակերպությունները: Ուստիև, ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լինել ծայրաստիճան ուշադիր և զգոն: