Ոստիկանության կազմակերպված հանացվորության դեմ պայքարի գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները սեպտեմբերի 24-ին' ժամը 15.45-ին Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996թ. ծնված Սմբատ Ս.-ին և 1996թ. ծնված Տիգրան Ա.-ին՝ Սմբատ Ս.-ի վարած «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայով:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայ նության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:

 

Համանաման զանգված է հայտնաբերվել նաև ավտոմեքենայից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Ա.-ն ցանկացել է հյուրասիրել Սմբատ Ս.-ին, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: