Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հունաստան կատարած հովվապետական այցի ընթացքում եղել է Սալոնիկում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արամ Առաջինն այցելել է Սալոնիկի հունական եկեղեցու առաջնորդարան եւ հանդիպել Անթիմոս եպիսկոպոսին: Հոգեւոր հովիվները քննարկել են Հունաստանում հայ համայնքի դերակատարությունը, խնդիրներն ու պատրաստակամություն հայտնել օգտակար լինել խնդիրների լուծման հ ամար:

 

Ավելի ուշ, Արամ Ա-ն այցելել է Սալոնիկի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Բալամաս եկեղեցի: Սալոնիկում Արամ Ա-ն հանդիպել է նաեւ տեղի հայության ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել նրանց հետ խնդիրներն ու իր օրհնությունը փոխանցել: