Թուքրիան չի բացառում, որ զորք կուղարկի Սիրիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով' թուրքական բանակը կարող է համագործակցել անվտանգության գոտու ստեղծման հարցում, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից պաշտպանվող փախստականների վերաբերյալ միջազգային համաձայնության շրջանակներում:

 

«Այն տրամաբանությունը, համապատասխան որի' Թուրքիան ռազմական որևէ դիրք չի գրավում, ճիշտ չէ: Պարտավորությունները պետք է իրենց վրա վերցնեն տարբեր պետություններ, և Թուրքիան կիրականացնի այն դերը, որն իր վրա կդրվի»,- հայտնել է Էրդողանը:

 

«Օդից հարվածները քիչ են, ավիացիային պետք է միանան նաև ցամաքային ուժերը, քանի որ առանց դրանց հնարավոր չէ անընդհատ կարգուկանոն հաստատել»,- ավելացրել է Թուրքիայի Նախագահը:

 

Մինչ այժմ Թուրքիան հրաժարվել է իր վրա վերցնել որևէ նշանակալի պարտավորություն ԱՄՆ-ի ստեղծած կոալիցիայի շրջանակներում' «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: