Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ասել, թե իրենք աշխատում են հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ Դավութօղլուն հայտարարել է, թե եթե Ադրբեջանին համոզեն, հնարավոր է՝ նման անակնկալ անեն,- տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը։
«2015թ.-ին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են։ Մեր պահանջը Ղարաբաղից հայերի դուրս գալն է, և այդ ուղղությամբ զարգացում ենք ակնկալում։ Եթե դա տեղի ունենա, ապա թե՛ սահմանը կբացվի, թե՛ երկաթուղին, թե՛ մի շարք հարաբերություններ կզարգանան։ Սակայն դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ համատեղ»,-ասել է Դավութօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը խորհրդարանի փակ նիստում տեղեկացրել է, որ իրենք նախապատրաստվում են հայ-թուրքական սահմանի բացմանը, և մոտ ապագայում Ադրբեջան կատարելիք այցի վերաբերյալ տեղեկություններ է տվել։