Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ։ Քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարևորվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։ Չեխիայի արտգործնախարարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը։

 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի կողմից այս տարի ապրիլին արված հայտարարությունը, որում ճանաչվում և դատապարտվում էր Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է միջազգային համատեղ ջանքերը' մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում ընթացող գործը նթացների, մի շարք միջազգային հիմնահարցերի վերաբերյալ: