Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին և ամենակարևոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը' Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում:

 

Մենք փորձում ենք այդ խորհուրդը ևս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր' սկսվելով հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 6-ին և 7-ին միջոցառումներ ենք անցկացնում Էջմիածնի արվարձաններում' Զվարթնոց, Չարենց թաղամասեր' այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով:

 

Տոնական միջոցառումների ծրագիրը՝


Հոկտեմբերի 6

 

14:00 Քաղաքի տոնին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնության բացման արարողություն

 

16:00 Այց Զոհվածների պանթեոն (Զվարթնոց)

 

16:30 Արագածի զանգվածի 2-րդ շենքի խաղահրապարակի բացում, այցելություն թիվ 16 մանկապարտեզ

 

17:00 Համերգ Արագած թաղամասում


Հոկտեմբերի 7 

 

16.00 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան

 

16:30 Հանդիպում Չարենց 11 և 13 շենքերի բնակիչների հետ

 

17.00 Համերգ Չարենց թաղամասում


Հոկտեմբերի 8

 

12.30 Այց Արցախյան հերոսամարտի հուշարձան

 

12:45 Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացում

 

14.00 Շքերթ

 

15.30-17.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում, համերգային ծրագիր քաղաքապետարանի հարակից պուրակում

 

17:30 Տոնական համերգ

 

22.00 Հրավառություն

 

Ամբողջ օրվա ընթացքում քաղաքապետարանին հարող պուրակներում բացօթյա համերգներ, ժամանցային ծրագրեր, ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ: