«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառի համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մեքենաների շարասյունը լվացել և մաքրել է մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հանրապետության հրապարակի տարածքը:
Ի դեպ, ողջ օրվա ընթացքում «Սանիթեքի» մեքենաները կշրջեն նաև վարչական շրջանների բակերում, փողոցներում'անհրաժեշտ ծավալի ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
Հիշեցնենք նաև, որ այսօր Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: