Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի' հինգ անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի գոյությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այս մասին Էրդողանը խոսել է Համաշխարհային տնտեսական ֆորումի բաց ման ժամանակ:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհն ավելին է, քան հինգ պետությունը: Նա առաջ է քաշել միտքն այն մասին, թե պետք է բարեփոխումներ մտցնել ՄԱԿ-ի ԱԽ կազմում և գործունեության մեջ: «Անհրաժեշտ է, որ ստեղծվի ՄԱԿ-ի անվտանգության այնպիսի խորհուրդ, որտեղ ներկայացուցիչներ կլինեն աշխարհի բոլոր մայրցամաքներից:
Չպետք է լինեն մշտական և ժամանակավոր անդամներ»,- նշել է Էրդողանը' բողոքելով այն փաստի կապակցությամբ, որ աշխարհը չպետք է կախված լինի հինգ պետության որոշումներից: