Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը կամրագրվի հաջորդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

 

«Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան կընդունվի հաջորդ գագաթնաժողովին»,- ասել է ռուսական պետության ղեկավարը:

 

Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Կասպից ծովը բոլոր հինգ պետությունների ռազմավարական ժառանգությունն է:

 

Աստրախանում անցկացվող գագաթնաժողովը «Կասպյան հնգյակի» չորրորդ հանդիպումն է: Գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի նախագահները: