Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահը հանդիպմանը Հունաստանի իր գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները:
«Մենք բարձր են գնահատում Հունաստանի հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշումն այս հարցում: Հունաստանի պաշտոնական դիրքոշումն է սատարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ Մինսկի խմբի առաջարկած լուծումների տարբերակին»,-ասաց ՀՀ Նախագահը: Իր հերթին Հունաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը ներկայացրել է Կիպրական խնդրի շուրջ վերջին զարգացումներն ու նշել, որ բանակցություններն այդ հարցում ճգնաժամային փուլում են: « Մենք պայքարում ենք թուրքական բռնատիրությանը վերջ դնե լու ուղղությամբ, սակայն թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները հուսադրիչ չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պապուլյասը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը' սեպտեմբերի 4-ին Ուելսում' ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ:
Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում: