ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2009/10թթ. մրցաշրջանում չի հաղթել՝ որոշ մարդկանց սխալ որոշումների արդյունքում:
Ֆուտբոլիստը հավանաբար հերթական անգամ նկատի է ունեցել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ում հետ վատ հարաբերությունների պատճառով էլ լքել է կատալոնյան ակումբը:
«Մենք ունեինք աշխարհի լավագույն թիմը: Սակայն չկարողացանք կատարել մեր առաջադրանքը և հաղթել Չեմպիոնների լիգայում: Այդ ամենը պատահեց որոշ մարդկանց անհաջող որոշումների արդյունքում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Marca-ն: