Ուկրաինայում քրեական նոր գործ են հարուցել երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին հոդվածով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմային:

 

Նախկին նախագահը բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել է «Ուկրտելեկոմի» հատուկ կապի բազայի ֆինանսավորումը, թեև դա պետք է կազմակերպվեր սեփականատիրոջ հաշվին:

 

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Յանուկովիչը նախնական գործարքի մեջ է մտել մի խումբ անձանց հետ: