ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին առաջարկել է' հաշվի առնելով ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքի մեծ ու հաջողված փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնեց վարչապետն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ես հաշվի եմ առել նաև սյունեցիների առաջարկը:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել, որ Սուրիկ Խարատրյանին տեսնեն Սյունիքի մարզպետի պաշտոնում»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի կառավարության որոշմամբ' Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Սուրիկ Խաչատրյանն իր դիմումի համաձայն' Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի հունիսից՝ իր տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո:
Դրանից հետո Սյունիքի մարզպետ էր նշանակվել Վահե Հակոբյանը, ով օրեր առաջ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: