Ահաբեկչության դեմ պայքարը, սիրիացի փախստականների վերադարձը և Սիրիայի տարածքային ամբողջականությունը առաջնահերթ են Թուրքիայի համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի նախագահ Թայիփ Էրդողանին:

 

«Թուրքիան ունի արտաքին քաղաքական գերակայություններ' առաջին հերթին «Իսլամական պետության» և տարածաշրջանում այլ խմբավորումների դեմ պայքարը, Բաշար Ասադի պաշտոնից հեռացումը, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև 1,5 միլիոն սիրիացի փախստականների վերադարձը»,- ասել է նա: