Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ բացվել է «հնարավորությունների դուռը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համար։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բացվել է հնարավորությունների դուռը՝ երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման համար: Մեր ակնկալում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա համագործակցության դիրքորոշմանը ոչ թե ուրիշ երկրների, այլ իր հարևանների հետ», - նշել է Գյուլերը խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: