Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է հանրապետության հարավային թեւ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: