ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները Վայոց Ձորի մարզի տարածքում հայտնաբերել էին արջի երկու քոթոթ, հյուծված և անմխիթար վիճակում: Բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի համատեղ ջանքերով արջի քոթոթները տեղափոխվել և մոտ երկու ամիս անասնաբույժի վերահսկողությամբ խնամվում և կազդուրվում էին WWF-Հայաստանի կողմից հատկացված հատուկ տարածքում, մինչև որ կրկին կվերադարձվեին վայրի բնություն:

 

Կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ՝ ՀՀ բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի աշխատակիցներն իրականացրել են արջերի վերդարձը վայրի բնություն: Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար, համեմատած այն տարածքի, որտեղից կենդանիները հայտնաբերվել էին:

 

Աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը և WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: