ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողները կմասնակցեն հրաձգություն դասընթացների: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվո ւթյան և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողի հետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կկազմակերպվի անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական-մեթոդական պարապմունք: Հաջորդ օրը ԵՊՀ ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում կանցկացնեն գործնական հրաձգության ստուգողական վարժություններ:

 

Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը և բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը: