ՀՀ Գյումրի և ՌԴ Դոմոդեդովո քաղաքների միջև հոկտեմբերի 6-ին կնքվեց համագործակցության զարգացման հուշագիր: Թեև Դոմոդեդովոյի քաղաքապետ Լեոնիդ Կովալենկոն ներկա չէր հուշագրի ստորագրմանը, ստորագրված հուշագիրն իր հետ Գյումրիի էր բերել Դոմոդեդովո քաղաքի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն:

 

Ըստ հուշագրի՝ երկու քաղաքների մեջև տարբեր ոլորտներում փոխհամագործակցության ծրագրերն այսուհետ կիրականացվեն ՀՀ և ՌԴ իշխանությունների կողմից ընդունված հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը միտված պայմանավորվածությունների շրջանակներում:

 

Հուշագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով հուշագրի կարևորությունը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Դոմոդեդովո քաղաքի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն արտահայտեցին պատրաստակամություն՝ խորացնելու Գյումրու և Դոմոդեդովո քաղաքների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև զարգացնել երկկողմ բազմաճյուղ և շահավետ համա գործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ մշակութային, զգոսաշրջության, տեղեկատվական տեխնոգոլիաների և այլն:

 

Հուշագրի ստորագրումից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ռուս գործընկերոջը նվիրեց հայկական կոնյակ և Աստվածաշունչ: «Սա մեկ տարվա լուրջ աշխատանքի արդյունք է: Այսուհետ մեր երկու քաղաքները կհամագործակցեն տարբեր ոլորտներում՝ կառավարման, զբոսաշրջության, մշակույթի,տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն: Այս հուշագիրը կնպաստի միայն երկու քաղաքների զարգացմանը»,- նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանայնը:

 

Նիկոլայ Դանիլեյկոն նշեց. «Ես այստեղ ինձ իմ տանն եմ զգում, ոչ մի տարբերություն չկա: Այքան նման են այս երկու քաղաքները՝ իրենց զարգացման փուլերով և այլն, միակ տարբերությունը տարիքն է՝ Գյումրին բավական հին է, իսկ մեր քաղաքը երիտասարդ, բայց դա չի խանգարի հետագա համագործակցությանը»,- հույս հայտնեց Նիկոլայ Դանիլեյկոն:

 

Դոմոդեդովոյից ժամանած պատվիրակությունը ճանաչողական եռօրյա այցի շրջանակներում եղել է Գյումրու տեսարժան վայրերում, «Պատվո բլուր»-ում, ռուսական 102-րդ ռազմաբազայում, հանդիպել քաղաքային իշխանությունների ներկայ ացուցիչների հետ:»Դոմոդեդովո» օդանավակայանի շուրջ ձևավորված քաղաքն ունի 45 տարվա պատմություն:

 

Արմենուհի Մխոյան