«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունները պատմական են:

«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև դիմակայությունները ես կբնութագրեի հետևյալ կերպ՝ երկու շատ ուժեղ ակումբ ստեղծել են գրեթե պատմական դիմակայություն: Երբ այս ակումբները հանդիպում են միմյանց, խոսքը երբեք միայն ֆուտբոլին չի վերաբերում, այս դիմակայությունն ավելին է ենթադրում: Իսկ երբ «Ռեալը» գլխավորում էր Ժոզե Մոուրինյուն, այս ամենը ավելի լարված էր, քանի որ նա ստիպում էր քեզ խաղալ ամբողջ ուժով»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը: