Վարդենիս-Շորժա-Արարատ բեռնատար գնացքի տասը վագոն հոկտեմբերի 7-ի երեկոյան Շորժա գյուղի տարածքում, դուրս էր եկել ռելսերից: Հնարավոր վնասների կամ հետեւանքների մասին «Արմենպրես»-ը փորձեց մանրամասն տեղեկություն ստանալ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից:

 

«Դեպքը տեղի է ունեցել ժամը 22-ի սահմաններում, Շորժա գյուղի հատվածում: Գնացքը եղել է բեռնատար' բեռնված հանքաքարով: Ռելսերից դուրս էր ընկել տասը վագոն: Մենք դիմեցինք երկաթուղայիններին' առաջարկելով մեր օգնությունը: Սակայն նրանք մեզ պատասխանեցին, որ իրենց ուժերով արդեն ռելսերի վրա են գցել դուրս ընկած վագոնները, եւ գնացքը շարժվել է, այնպես որ մեր օգնության կարիքը նրանք չունեին: Պատահարի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան»,-նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Էդիկ Գալստյանը:

 

 

Խոսրով Խլղաթյան