Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ' հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող խնդիրներ եւ պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պարբերական այցելությունն Արցախ' այն համարելով պահանջված ե'ւ տեսական, ե'ւ պրակտիկ գիտելիքների խորացման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: