Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:

 

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: