ԱՊՀ գագաթնաժողովը բացվել է ուրբաթ օրը Բելառուսի մայրաքաղաքում: ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանել են Մինսկի Անկախության պալատ, որտեղ կանցկացվի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ինչպես և սպասվում էր, գագաթնաժողովին չի մասնակցելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ուկրաինան կներկայացնի Մինսկում դեսպան Միխայիլ Եժևը:
Գագաթնաժողովին քննարկվելու են տնտեսական, հումանիտար և իրավապահ ոլորտներում բազմակողմանի համագործակցության հարցեր:
Ուղիղ միացումն՝ այստեղ :