ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ Մոսկվայում բացելով ԱՊՀ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների երկրորդ հանդիպումը:
«Մինսկի գագաթնաժողովում քննարկվելու են միջազգային համագործակցության հարցերը, մասնավորապես, անվտանգության ապահովման բնագավառում ԱՊՀ-ի պետությունների գործակցությունը»,- ասել Է Պատրուշեւը: Կարծարծվեն նաեւ այն հարցերը, որոնք քննարկվելու են այսօրվա նիստում, մասնավորապես, նոր սպառնալիքների հայտնվելը, այդ թվում՝ «Իսլամական պետության» արմատական զինյալների կողմից:
Անվտանգության խորհուրդների քարտուղարների առաջին հանդիպումը տեղի Է ունեցել 2013 թվականի դեկտեմբերին: Քննարկվել են Հյուսիսային Աֆրիկայում, մանավորապես, միջազգային հանրակցության անվտանգությանը Լիբիայի զինյալների կողմից սպառնալիքի հետ կապված հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: