Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի գլխավոր դատախազների համատեղ կոլեգիայի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 19-ին Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը: Նա հիշեցրել Է, որ անցած շաբաթ Մոսկվայում հանդիպե լ Է Ռուսաստանի իր պաշտոնակից Յուրի Չայկայի հետ:
«Այդ աշխատանքային հանդիպման ընթացքում ստեղծվել Է Բելառուսի, ՌԴ-ի, Ղազախստանի և Հայաստանի գլխավոր դատախազների մշտապես գործող կոլեգիա… Ընթացիկ տարվա հունիսի 19-ին Մինսկում տեղի կունենա այդ կոլեգիայի առաջին նիստը»,-ասել Է Կոնյուկը ապրիլի 9-ին Մինսկում պատասխանելով խորհրդարանի պատգամավորի հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: