ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 4-5-ին: Այս մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի կայքը՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանլ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ հաջորդ տարի գագաթնաժողովն իրենց երկրում անցկացնելու վերաբերյալ:
«Այդ գագաթնաժողովը լավ հնարավորություն կստեղծի ՆԱՏՕ-ի համար: Մենք 2014թ. վերջին կնշենք ISAF-ի առաքելության ավարտը և Աֆղանստանում նոր փուլի մեկնարկը»,-ասել է գլխավոր քարտուղարը, որի խոսքերը մեբերվում են հաղորդագրության մեջ: