Ազատության հրապարակում շարունակվում է «Եռյակի» հանրահավաքը: Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Այս օրը կարող է ամեն առումով շրջադարձային դառնալ երկրի համար: Թե ինչպիսին կլինի մեր պետության ճակատագիրը, պայմանավորված է ձեզանից, այս հարթակում գտնվող քաղաքական ուժերից ու առաջնորդներից»,- ասաց Հակոբյանը և հավելեց՝ միասին պետք է պայքարենք, ամբողջական իշխանափոխություն պետք է կատարենք միասին: