Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է նոր պատվաստանյութ՝ պնևմակոկային վարակի դեմ: Պատվաստանյութը ստանալու են մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը տրվելու է 1.5 ամսական, իսկ երկրորդ և երրորդ դեղաչափը' 3 և 4,5 ամսական հասակում:

 

Շիրակի մարզը ստացել բավարար քանակությամբ պատվաստանյութ և արդեն իսկ իրականացնում է պատվաստումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, առողջապահության բաժնի պետ Հայկուշ Ավետիսյանը: «Մարզի բոլոր պոլիկլինիակաները ստացել են պատվաստանյութը և իրականացնում են պատվաստումները: Հետպատվաստային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

 

Աշխարհի առաջատար շատ երկրներում պատվաստանյութը վաղուց է ներդրվել, ՀՀ-ում այն ներդրվեց 2014 թվականի սեպտեմբերից: Պատվաստանյութն անվնաս է՝ եվրոպական ծագման»,- նշեց պատասխանատուն:

 

ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում կա 12 պատվաստում: Այն վարակները, որոնց դեմ իրականացվում են պատվաստումներ, արդեն կառավարելի վարակներ են համարվում:

 

Պնևմակոկային վարակը ախտահարում է փոքր հասակի երեխաներին՝ հաճախ առաջացնելով ծանր հիվանդություններ՝ թոքաբորբ, ուղեղի թաղանթի բորբոքում /մենինգիտ/: Աշխարհում մանկական մահացության մեջ պնևմակոկային վարակի հարցուցած դեպքերի բաժինը մեծ է: Այս հիվանդությունից խուսափելու թիվ մեկ պայմանը կանխարգելումն է' պատվաստումը:

 

Արմենուհի Մխոյան