Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:
Հանդիպման վերջնամասում խաղադաշտ դուրս եկավ նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող, ֆրանսիացիների առաջատար Քարիմ Բենզեման:
Թեպետ մեր ընտրանին զիջեց ֆրանսիացիներին 0:3 հաշվով, և Բենզեման էլ գոլ չհեղինակեց, այնուամենայնիվ, մեր երկրպագուներից մեկը հանդիպումից հետո փորձել է մոտենալ նրան: Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել նրան մոտենալ Բենզեմային: