Եվրահանձնաժողովն Էբոլայի նկատմամբ արագ «հաղթանակ» չի սպասում Արեւմտյան Աֆրիկայում եւ անհրաժեշտ է համարում տեղական իշխանություններին օգնելու համար տարածաշրջան ուղարկել ավելի մեծ թվով հատուկ ուսուցում անցած կամավորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵՀ-ի աղբյուրները հայտարարել են հոկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում:

 

«Մենք կարծում ենք, որ ճգնաժամն արագ չի հաղթահարվի: Մենք փորձում ենք հասնել միջազգային հանրակցության ավելի զգալի արձագանքի»,-ասել Է եվրոպական ծառայությունների ներկայացուցիչներից մեկը: Նա նշել Է, որ ԵՄ-ն 180 մլն եվրո կհատկացնի ոչ միայն համաճարակի դեմ պայքարելուն, այլեւ տուժած երկրների, նախեւառաջ Լիբերիայի, Սիեռա-Լեոնեի եւ Գվինեայի բյուջեին աջակցելու համար:

 

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում առաջին մարտահրավերը «ավելի մեծաթիվ բուժանձնակազմ մոբիլիզացնելն Է»:

«Անհրաժեշտ Է մոբիլիզացնել բժիշկների եւ աջակցող ծառայությունների խմբերին, հարկավոր Է մոբիլիզացնել կամավորների, ուսուցանել նրանց եւ ուղարկել տեղեր: Դրա հետ մեկտեղ, եթե ինչ-որ մեկը կվարակվի, հարկավոր Է հնարավորություն ունենալ նրան արագորեն վերադարձնել հայրենիք՝ ԵՄ-ի անդամ երկրներ»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել Է, որ Եվրամիությունն անհրաժեշտ ֆինանսավորում ունի նման տարհանման համար, հայրենադարձման համակարգն արդեն մշակված Է:

 

 

Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միջազգային հանրակցությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարելու համար: «Աշխարհն ընդհանուր առմամբ բավարար ջանքեր չի գործադրում» մահացու վտանգավոր այդ հիվանդության համաճարակը կանգնեցնելու համար, ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը: Նրա կարծիքով՝ մյուս երկրները պետք է շտապ կարգով ընդլայնեն օգնությունը Աֆրիկայի պետություններին, որպեսզի զսպվի Էբոլա վիրուսի տարածումը:

 

Այդ կապակցությամբ Օբաման հայտնել է, որ մտադիր է կոչ անել մյուս առաջատար երկրների ղեկավարներին՝ լրացուցիչ ջանքեր գործադրել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար: «Բոլորն էլ պետք է ավելին անեն, քան անում են այժմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 4,5 հազարի, իսկ շուրջ 9 հազար մարդ վարակված է: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: