Իրաքի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի պաշտպանության և ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածությունները: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Այս գործընթացը հետաձգվել է, երկրում տիրող անկայունության հետևանքով, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրագործված հարձակման հետ:
Պաշտպանության նախարար է ընտրվել Խալեդ ալ-Օբաիդը, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Մուհամմեդ ալ-Գաբբանը: