Ռիգայում կայացել է ԵՄ եւ Արևելյան գործընկերության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների երկրորդ համատեղ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջոցառման պաշտոնական կայքը, նախարարները քննարկել են արդարադատության եւ իրավապահ մարմինների համակարգում գրանցված առաջընթացը:

 

Միջոցառմանը Լատվիայի արդարադատության նախարար Դզինտար Ռասնակսը շեշտել է, որ առավել քան երբեէ շատ կարեւոր է այս միասնությունը:

 

«Պետք է ապավինել միմյանց եւ քննարկել փոխադարձ աջակցության հարցը: Մենք անվտանգության առումով ճգնաժամ ենք ապրում Ուկրաինայում, որն իր հերթին անդրադառնում է նաեւ ԵՄ անվտանգությանը: Հետեւաբար, մեր սերտ համագործակցությունը, անկեղծ երկխոսությունն ու վստահությունը շատ կարեւոր է»,- ասել է նա:

 

«Ես կցանկանայի ընդգծել մեր համատեղ համագործակցության շարունակման կարեւորությունը ինստիտուցիոնալ ներուժի, իրավապահ մարմինների ոլորտում փորձի եւ տեղեկատվության փոխանակման, նոր կադրերի պատրաստման ուղով: Այս համագործակցությունը պետք է շարունակի երկկողմ եւ բազմակող համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում»,- ասել է Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիչարդ Կոզլովսկիսը:

 

Հանդիպմանը, ԱլԳ երկրների նախարարներն ու ԵՄ գործընկերները քննարկել են համագործկացությունն' ուղղված իրավապահ համակարգի զարգացմանը, դատական համակարգի եւ դատախազության ոլորտում անկախության եւ թափանցիկության աջակցմանը: Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել առավել սերտ համագործակցությանը' նպատակ ունենալով արդյունավետ մեթոդներով պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել բարեփոխումներ եւ ամրապնդել դատական մարմիների եւ դատախազության անկախությունը: Նախագահությունն ու Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են հրապարակել Արեւել յան գործընկեր երկրների միջեւ արդարադատության եւ ներքին գործերի ոլորտում համագործակցության առնչությամբ:

 

Նախագահությունը մտադիր է գնահատել քննարկումների արդյունքները մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: