Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր' մայիսի 30-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:

 

Նախարարները հստակեցրել են համագործակցության շրջանակներն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա անելիքների շուրջ: