ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևել է նախարարների կարճատև առանձնազրույցը։ Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին' Իրաքի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ընդգծել, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է»:

 

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են երկների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվել է միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։

 

Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբեյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

 

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

 

Անդրադառնալով իրաքահայ համայքնին' Նուրի Ալ-Մալիքին ասել է. «Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման»:

 

Նույն օրը կայացել է Հայաստանի արտգործախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին' Իրաքի փոխնախագահը նշել է, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին և այդ գործում կարևորել է Բաղդադում և Երևանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը և բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծել է, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' Էդվարդ Նալբանդյանը խնդրել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգյանի ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրաքի Նախագահ Ջալալ Թալաբանիին։

 

Հանդիպանն անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության բանագավառներում երկկողմ համագործակցությանը: Իրաքի փոխնախագահը ներկայացրել է երկրում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը։

 

Փետրվարի 17-ին Բաղդադում կայացել են Հայաստանի և Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշիար Զեբարիի բանակցությունները։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բաղդադ՝ Հոշիար Զեբարին վստահություն է հայտնեցլ, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցությանը։ «Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով և այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առևտրաշրջանառության շեշտակի աճ»,- ասել է Իրաքի արտգործնախարարը։

 

Շնորհակալություն հայտնելով Բաղդադ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար' նախարար Նալբանդյանը նշել է. «Իրաքի և Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը, ինչն էլ ամուր հիմք է հանդիսանում երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար»:

 

Նախարարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։ Էդվարդ Նալբանդյանն ու Հոշիար Զեբարին գոհունաթյամբ արձանագրել են տարբեր բնագավառներում հայ-իրաքյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական պայմանաորվածությունների իրագործման դինամիկան։

 

Նախարար Նալբանդյանն իրաքցի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության գործադրովող ջանքերը՝ բարձր գնահատելով Իրաքի հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի վերաբերյալ։ Նախարար Զեբարին մանրամասն ներկայացրեց իրաքյան կառավարության ջանքերը' ուղղված Իրաքում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխանքները:

 

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի արտործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։

 

Նախարար Նալբանդյանն այցելել է նաև Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։

 

Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք լայնորեն լուսաբանվել է տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների կողմից։