Անցյալ ամիս իսլամիստ գրոհայինների կողմից գլխատված Դեյվիդ Հեյնսի եղբայրը հարգանքի տուրք է մատուցել զոհված եղբոր հիշատակին: Այս մասին հայտնել է The Telegraph-ը:

 

Տեսագրության մեջ Մայքլ Հեյնսը հարգանքի տուրք է մատուցել իր «բարի, հոգատար» եղբորը՝ Պերթում կայանալիք հոգեհանգստի նախօրեին:

 

Նա կոչ է արել համախմբվել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ներկայացվող համաշխարհային սպառնալիքի դեմ պայքարում:

 

Եղբոր խոսքերով՝ Դեյվիդ Հեյնսը անձնուրաց մարդ էր և հրաշալի եղբայր, ով զոհաբերեց իր կյանքը ուրիշներին օգնելու համար: Հեյնսը իր տեսաուղերձում նշել է, որ այն ձայնագրվել է այն հույսով, որ բոլորը կհասկանան' ահաբեկչության դեմ պայքարը ազդում է բոլորիս վրա: