ՀՀ տարածքում հոկտեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ վերը նշված ճանապարհահատվածով երթևեկելուց, ինչպես նաև խուսափել մաշված և կապրոնե անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ժամը 07.00-ից մինչև 19.00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: