Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաճավարիանին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթում հրապարակված հարցազրույցում պնդում Է, որ նախագահի վարչակազմը նախապատրաստում Էր Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այն չեղյալ հայտարարվեց հանրապետության կառավարության որոշմամբ:
«Մենք իրոք աշխատում Էինք այդ ուղղությամբ, որպեսզի հանդիպումը չլինի հանուն հանդիպման: Դա պետք Է լիներ Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպում՝ մեր գործընկերների ներգրավմամբ… Հանդիպումը չկայացավ, քանի որ կառավարությունը չցանկացավ Մարգվելաշվիլի-Պուտին հանդիպումը»,-հայտարարել Է Մաճավարիանին:
Վանո Մաճավարիանին Վրաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը թողել Է այս տարվա ամռանը: Նրա խոսքով՝ ներկա փուլում Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման պատճառով նման հանդիպումը դժվար կլինի կազմակերպել, բայց դա անհրաժեշտ Է անել, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: