Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարվում է արևմտյան հետախուզական գործակալությունների կողմից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ:

 

«Ես կխնդրեի նրանց չանվանել իսլամական պետություն, քանի որ նրանք դևեր են, որոնց նպատակն է ավելի շատ գումար վաստակել: Նրանք Արևմուտքի հանձնարարություններն են կատարում»,- մեջբերել է առաջնորդին Չեչնիայի Հնարապետության կառավարության մամուլի ծառայությունը:

 

«Նրանց օգնել և շարունակում են օգնել հետախուզական գործակալությունները: Նրանք ահաբեկիչներին ապահովում են բոլոր անհրաժեշտ միջոցներով: Ո՞րտեղից է այդ ավազակախումբը ձեռք բերում օդանավեր և տասնյակ հազարավոր մարդկանց սպառազինության միջոցներ: Միանշանակ նրանց օգնում են բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ», - ասել է Կադիրովը՝ կոչ անելով ԻՊ-ի առաջնորդին խոստովանել, որ աշխատում է ամերիկյան հետախուզության վրա: