Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք այն հենապատերն են, որոնք հատվածաբար քանդվել ու շարքից դուրս էին եկել:

 

Բարեկարգման արդյունքում ամբողջությամբ վերականգն վել է դրանց նպատակային նշանակությունը: Հիմնանորոգման ընթացքում ոչ միայն քարաթափված հատվածներն են վերականգնվել, այլև կառուցվել են ջրահեռացման նոր համակարգեր, որոնք կկանխեն ոռոգման և անձրևաջրերի ներթափանցումը հենապատեր: