ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Սուրիկի Հակոբյանը:
Ստորև ներկայացնում ենք նորանշանակ վարչության պետի կենսագրությունը:
Աշոտ Սուրիկի Հակոբյան
Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ
Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչությունում' աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից' ավագ քննիչ:
2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ:
2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության' մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:
2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ:
2014թ. հոկտեմբեի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:
1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաև տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների: