ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից, Շուշանյանն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն: