Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

 

Մուրադխանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը:

 

Արմեն Մալխասյանի խոսքով' ազատման պատճառը Ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակներում է. «Մուրադխանյանը գրանցվել է կադրային ռեզերվում»,- նշեց Մալխասյանը: