ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մտահոգություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կասպրշիկը խոսել է ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում:

 

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է, որ զինադադարի ռեժիմի խախտումները բացասաբար կարող են ազդել և նպաստել իրավիճակի լարմանն ու լարվածության պահպանմանը: «Ես և դիտորդական առաքելության խումբը մանդատի համաձայն շարունակում ենք մշտադիտարկում իրականացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքներ են տանում լարվածության թուլացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գործում աջակցելու ուղղությամբ»,- հայտարարել է Կասպրշիկը: