ԱՄՆ-ում կանխվել Է Սպիտակ տան տարածք չարտոնված ներթափանցման հերթական փորձը: Անհայտ անձը, հյուսիսային կողմից մագլցելով, անցել Է ԱՄՆ-ի նախագահի աշխատանքային նստավայրի ցանկապատի վրայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությանը:
Նրա վրա հարձակվել են պահապան շները, իսկ այնուհետեւ նրան ձերբակալել Է պահակախումբը: Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին, ապօրինի ներխուժած մարդը եղել Է ԱՄՆ-ի 23-ամյա քաղաքացի Դոմինիկ Ադեսանիան, որը բնակվում Է Մերիլենդի նահանգում՝ Վաշինգտոնից համեմատաբար ոչ հեռու գտնվող Բել Էր բնակավայրում: Նրա խոսքով՝ իրավազանցը հետը ոչ մի զենք չի ունեցել:
Միջադեպի տեսագրություններում, որոք հաջողվել Է անել մի քանի հեռուստաալիքների, երեւում Է, թե ինչպես Է գետնին պառկած Ադեսանիան ձեռքերով եւ ոտքերով պաշտպանվում շներից: Կալանավորվածին բժշակակն օգնություն Է պահանջվել, իսկ երկու պահակաշների ստիպված տարել են անասնաբույժի մոտ :
Ադեսանիային առայժմ մեղադրանքներ չեն առաջադրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: