Հայաստանը մի երկիր է, որը զարգանում է քաղաքակիրթ աշխարհի օրենքներով' արդյունավետ պետականաշինության, բաց հասարակության և մրցունակ տնտեսության միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ամեր իկյան հայտնի The New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում:

 

«Անկախության ձեռքբերումը հայ ժողովրդի պատմության հմար նշանակալի երևույթ է եղել: Այսօր ողջ աշխարհի հայերը հնարավորություն ունեն կառուցելու անկախ Հայաստանն իրենց պատմական հայերնիքի մի հատվածում' մի բան, որը դարեր ի վեր երազանք է եղել հայ ժողովրդի համար: Ես իրապես վստահ եմ իմ երկրի ապագայի հարցում և այս վստահությունը նախ և առաջ բխում է մեր հրաշալի երիտասարդ սերնդից: Հայաստանի քաղաքացիների նոր սերունդն ավելի հայրենասեր է մեծանում, քան իմ սերունդը, և այն ավելի լայն կրթական հնարվորություններ ունի: Իրենց երկրի իրական նվիրյալները լինելո ւց զատ, նրանք կրթվում են որպես աշխարհի քաղաքացիներ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ վերջին չորս-հինգ տարվա ընթացքում շուրջ 100 երիտասարդ հայեր ամեն տարի ավարտել են աշխարհի լավագույն տասը համալսարաններից մեկը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեր ժամանակակից պետությունը լինելու է ապահով ձեռքերում, և հենց այդ երիտասարդներն են, որ Հայաստանը դարձնելու են շատ ավելի ծաղկուն պետություն: