Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Քյոլնի» դեմ խաղից հետո եղել է ծանր հոգեվիճակում:
Հիշեցնենք, որ դորտմունդցիներն այդ խաղում պարտվել են 1:2 հաշվով:
«Հասկանում եմ, որ այդ խաղից հետո թողել եմ հոգեպես ուժասպառ եղած մարդու տպավորություն, և դա ճիշտ է՝ ես իսկապես նման վիճակում էի: Այդ խաղում որոշ բաներ կային, որոնք չէի հասկանում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 8 տուրի արդյունքում դորտմունդցիները 14-րդ տեղում են՝ 7 միավորով: